Արմավիրի մարզում դաժան սպանություն է կատարվել. փեսան դանակահարել եւ սպանել է աներորդուն: Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արագած գյուղում:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գյուղի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի սրահում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 42-ամյա Քերոբ Եփրեմյանը դանակով հարվածել եւ սպանել է իր աներորդուն` Մայիս Միքայելյանին:
Վերջինիս տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել ձրկել տղամարդու կյանքը: Հիվանդանոցից դեպքի մասին ահազանգել են ոստիկանությանը, եւ իրավապահները ձերբակալել են Քերոբ Եփրեմյանին:
Կատարվում է նախաքննություն:



























