«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցչությունը նոր վեբ կայք ունի՝ www. eurovision.am։ Կայքը գործարկվել է այսօր՝ փետրվարի 15-ին։ Նոր կայքը համակցված է սոցիալական խոշոր ցանցերին՝ Facebook, Twitter, YouTube: Մոտ օրերս դրանք արդեն կգործեն։  

Կայքը պատրաստել է Shahumyan Media ընկերությունը։ Ընկերության հիմնադիր Արիկ Շահումյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կայքը անընդհատ թարմացվելու է։ Այստեղ կարելի է գտնել տեղեկատվություն «Եվրատեսիլ»-ում Հայաստանի նախկին ու ներկա մասնակիցների վերաբերյալ՝ լուսանկարներ, երգերի տեսահոլովակներ, ձայնագրություններ եւ այլն։

«Հայաստանը միշտ մեծ կարեւորություն է տալիս երգի այս մրցույթին, եւ քանի որ այս տարի Հայաստանում է անցկացվելու մանկական «Եվրատեսիլը», ապա շատ անհրաժեշտ էր, որպեսզի «Եվրատեսիլի» հայաստանյան կայքը լիներ միջազգային չափանիշներին համապատասխան»,-ասաց Ա. Շահումյանը։