Կասյան փողոցում` 1/1 հասցեում, այսօր` փետրվարի 15-ին ավազակային հարձակում է եղել արժույթի փոխանակման կետերից մեկի վրա:

Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ին հայտնեց, որ տեղի է ունեցել ավազակային հարձակում, որը բացահայտվել է: Ժամը 15:30-ի սահմաններում 26-ամյա Վահագն Հարությունյանը` դիմակավորված եւ զինված, ներխուժել է արժույթի փոխանակման կետ եւ զենքի սպառնալիքի տակ փոխանակման կետի աշխատակցից գումար է պահանջել: Նա նաեւ վիճաբանության մեջ է մտել փոխանակման կետի աշխատակիցների հետ: Այդ ընթացքում ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ստացել, եւ Արաբկիրի եւ Կենտրոնականի բաժինների աշխատակիցները փախուստի փորձի պահին ձերբակալել են Վ.Հարությունյանին:

Մալխասյանը նշեց, որ ներկայումս պարզվում են դեպքի հանգամանքները, իրավապահների խումբը դեռ աշխատում է դեպքի վայրում: