Վերջին 100 տարում Վրաստանում կառուցված 3 կարեւոր ճանապարհներից կարեւորագույնը Ախալքալաք-Ծալկա-Թբիլիսի ճանապարհն է, որը կարծես թե խորհրդանշում է Վրաստանի միասնությունը: Այս մասին գրում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» թերթը:

Ըստ պարբերականի, այդ ճանապարհի բացման ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է. «Այս օրը Վրաստանի պատմության մեջ կգրանցվի որպես պատմական օր: Շնորհավորում եմ ողջ Վրաստանի ժողովրդին»:

Արդեն երկու շաբաթ է, ինչ ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո Քարթլին եւ հայերով բնակեցված Սամցխե-Ջավախքը կապող, ինչպես նաեւ մինչեւ Հայաստանի եւ Թուրքիայի սահմաններ տանող ճանապարհները վերագործարկվել են: Սկզբում նման ճանապարհ կառուցելու անհրաժեշտություն չկար, սակայն դրանով մայրաքաղաք տանող եւս մեկ ճանապարհ բացվեց, թեեւ, ժողովուրդը ով օգտվում է այդ ճանապարհից, բաժանված է երկու խմբի:

Առաջին խումբը դեմ է ճանապարհին, եւ առաջին անգամ օգտվելուց հետո, այլեւս չեն օգտվում դրանից, նախընտրելով Ախալցխայով անցնող 5 ժամանոց ճանապարհը: Ըստ նրանց, Ծալկայի ճանապարհը նեղ է եւ հատկապես ձմռանը երբ ամեն վայրկյան հնարավոր է , որ ճանապարհը փակվի:

Մյուս խումբը պնդում է, որ ճանապարհը հարմար է, եւ շրջապատված է բնությամբ, ինչն ավելի հաճելի է ուղեւորության համար: