ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի կոչը ԵՄ բանակ ստեղծելու մասին բնութագրել է որպես «շատ վիրավորական», փոխանցում է Sky News-ը։
Նախօրեին ԱՄՆ նախագահը ժամանել էր Փարիզ Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցելու։
Իր թվիթերյան միկրոբլոգում Թրամփը պատասխանել է եվրոպական բանակ ստեղծելու մասին Մակրոնի գաղափարին, որը կպաշտպաներ Եվրոպան ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից։
«Շատ վիրավորական է, բայց գուցե նախ Եվրոպան իր մասնաբաժինը վճարի ՆԱՏՕ-ում, որը ԱՄՆ-ն զգալի մակարդակով սուբսիդավորում է»,-գրել է Թրամփը։
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները պետք է հանդիպեն այսօր եվրոպական անվտանգության, Սիրիայի եւ Իրանի հարցերը քննարկելու համար:





























