Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանն ԱԺ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում։
Այս առնչությամբ նրա տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, համախոհներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ,
Սիրով տեղեկացնում եմ, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրելու եմ իմ թեկնածությունը Գեղարքունիքի մարզում:
Ակնկալում եմ Ձեր աջակցությունը եւ սատարումը:
Հ.Գ. Անավարտ մնացած ծրագրերի եւ նոր գաղափարների կյանքի կոչելու համար ստեղծվել է եւս մեկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք միասին»։
Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ է։



























