ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 12-ին, կազմել է 488.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.62 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.84 դրամ (նվազել  է 3.33 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 627.52 դրամ (նվազել է 6.91 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.22 դրամ (նվազել է 0.07 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 225.25 դրամ, ոսկի՝ 19,028.54 դրամ, պլատին՝ 13,477.37 դրամ: