Մեծ Բրիտանիայի բնակիչ, 33-ամյա Նիլ Բրուքը սպանել է իր ընկերոջը` Ջոզեֆ Վիտկովսկուն, ում ճանաչում էր մոտ կես տարի, SMS-հաղորդագրության սխալ խմբագրված տեքստի համար:
Դատարանում Բրուքը պնդել է, որ սկզբնապես իր հաղորդագրությունը պարունակել է mutter կատակ բառը, սակայն խմբագրման համակարգի (T9) կողմից փոխվել եւ դարձել է nutter (ապուշ, խելառ):
Նեղացած Վիտկովսկին գնացել է Բրուքի տուն, ծեծկռտուք է սկսվել եւ Բրուքը դանակահարել է իր ընկերոջը: The Daily Mail-ի փոխանցմամբ, Վիտկովսկուն դանակի 104 հարված է հասցվել:




























