Հայաստանը բացահայտ հայտարարում է Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների կապակցությամբ մտահոգող հարցերի մասին: Այս մասին նոյեմբերի 13-ի ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Մենք արդեն հայտարարել ենք, որ ուշադիր հետեւում ենք պատժամիջոցների շուրջ ընթացող գործընթացներին: Գնահատականներ են տրվում եւ դրանց հիման վրա  քայլեր արվում: Մենք բոլոր կողմերի հետ բաց երկխոսության մեջ ենք, հստակ ներկայացնում ենք մեզ հուզող  հարցերը եւ մեր դիրքորոշումը», - ասաց ԱԳՆ մամուլի քարտուղարը: