ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսային զրույցի ժամանակ գժտվել է, հայտնում է Mediaite-ը:

Նշվում է, որ երկու առաջնորդների կոշտ խոսակցության պատճառը Իրանի նկատմամբ Լոնդոնի դիրքորոշումն է:

Թրամփը Մեյին նախատել է Իրանին զսպելու հարցում անբավարար ջանքերի համար, ինչպես նաեւ դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների միջեւ անարդարացի առեւտրային համաձայնագրերի վերաբերյալ: