Տնտեսական մեկնաբան, լրագրող Բաբկեն Թունյանը կմասնակցի առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին, ընդգրկվելու է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու:
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, ուզում եմ տեղեկացնել, որ մասնակցելու եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Ընդգրկվել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու։
Գիտեմ՝ շատերի համար անսպասելի էր, ինչ-որ տեղ նաեւ ինձ համար էլ, բայց որոշումը կայացրել եմ ամեն ինչ շատ երկար ծանրութեթեւ անելուց հետո։
Կարծում եմ՝ օրենսդիր մարմնում աշխատելն ինձ մոտ պակաս հաջող չի ստացվի, քան այսքան տարի տնտեսական լրագրության ոլորտում աշխատանքս։
Հա, մի բան էլ. արտահայտվելու ու կարծիքս ասելու հարցում ոնց ազատ եղել եմ, էդպես էլ կամ ու մնալու եմ։ Էնպես որ, կշարունակենք տարբեր թեմաներով նախկինի պես շփվել՝ էստեղ էլ, էստեղից դուրս էլ։
Մնացած բաների մասին՝ արդեն ընտրություններից հետո»:



























