Թուրքիայի քաղաքացիների շրջանում թուրք ղեկավարների անվանակիցների մեջ գերակշռում են ներկայիս նախագահի անուն ազգանունը կրողները։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայում ներկայիս նախագահի անուն ազգանունը կրող եւս 981 մարդ կա։

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան անուն ազգանունը կրողների թիվը անհամեմատ քիչ է՝ 90: Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլու անուն ազգանունով կա ընդամենը մեկ մարդ։  Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիի անուն ազգանունով ոչ ոք չկա։

2010-ին Թուրքիայում 102 ծնված երեխայի տրվել է Թայիփ Էրդողան անունը: