Ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 15-ին ժամը 16.30-ին «Լեքսուս ՍՑ-430» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Ալագյազ ճանապարհին ընկել է ձորակը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:





























