2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացու որոշում»  սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբը կհամակարգի կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը։

Գլխավոր շտաբը տեղակայված կլինի ՔՈ ՍԴԿ կենտրոնական գրասենյակում՝ Մաշտոցի 45ա հասցեում։

Նշենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորում է Սուրեն Սահակյանը, որին հաջորդում են Արտակ Կիրակոսյանը եւ Ռուզաննա Տոռոզյանը: