Վիրտուալ հնագետ Ջոզեֆ Սքիփփերն ու նրա գործընկերները, ովքեր ուսումնասիրում են տիեզերքը NASA-ի լուսանկարների միջոցով, Մարսի վրա տեսել են սատանայի կիսադեմը:
Այդ բացահայտումը գիտնականներն արել են ESA’s Mars Express զոնդի միջոցով: Լուսանկարների հիման վրա նրանք ստացել են Մարսի տեղանքի համայնապատկերը, ապա տեսել սատանայի դեմքը:
Սքիփփերի կարծիքով, սատանայի դեմքը կետրված է ժայռի վրա: Դրա բարձրությունը կազմում է մոտր 100 մետր: Գիտնականը վստահ է, որ դեմքը ձեռակերտ է: Դա վկայում է անցյալում Մարսի վրա քաղաքակրթության առկայության մասին: Ոչ հեռու գիտնականները եւս մի քանի օբյեկտներ են նկատել, որոնք կասկած են հարուցում:




























