Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է VVV-WIT-07 աստղ, որի լուսատվությունը անկանոն  է փոխվում  ինչպես Տաբբսի աստղը (KIC 8462852), որի շուրջ որոշ փորձագետները կասկածում էին այլմոլորակային մեգակառուցվածքների առկայության մասին, հաղորդում է Lenta.Ru-ն` վկայակոչելով arXiv ռեպոզիտորիում հրապարակված ուսումնասիրության արդյունքները:

Սակայն գիտնականների մեծ մասը երկու աստղերի անոմալ վարքը բացատրում են փոշու ամպով կամ այլ երկնային մարմիններով: Աստղագետները VVV-WIT-07-ը նկատել են

VISTA Variables in the Vıa Lactea (VVV) ծրագրի ժամանակ, որը նախատեսված էր Ծիր Կաթինի ներքին հատվածի քարտեզագրման, ինչպես նաեւ այնպսիսի օբյեկտների որոնման համար, ինչպիսիք են խավարակրկնակի աստղերը,  Т Ցուլի տիպի փոփոխական աստղերը եւ գրավիտացիոն լինզաները: Որոշ գտնված օբյեկտներ դժվար է դասել հայտնի դասերին եւ դրանք կոչվում են  WIT (What Is This):

Ըստ գիտնականների, դրանք կարող են լինել աստղեր, որոնք պատրաստվում են վերածվել գերնոր, հազվագյուտ աստղերի կամ բախվող աստղերի:

VVV-WIT-07-ի դիտարկումները, ցույց են տվել, որ 2012-ի հուլիսին աստղի պայծառությունը կտրուկ նավզել էր: Բացի այդ, դիտարկման ամբողջ ընթացքում աստղը բազմիցս փոխում էր իր լուսատվությունը:

Ալգորիթմը պարզել է, որ փայլի որոշ փոփոխությունները տեղի են ունեցել ամեն 322-րդ օրը եւ ամեն 170 օրը, սակայն հուլիսի խավարման համար պարբերականությունը չի պարզվել:

Ըստ կանխատեսման VVV-WIT-07-ը պետք է հունվարին, հուլիսին, օգոստոսին եւ սեպտեմբերին թուլացնի պայծառությունը:

Սակայն դրա հավանականությունն այնքան էլ բարձր չէ:

Գիսաստղերով եւ փոշու ամպերով շրջապատված Տաբբի աստղի հիփոթետիկ պարբերականությունը  կազմում է 1600 օրից մինչեւ 12 տարի:

Տաբբի աստղի լուսատվության փոփոխությունները նկատվել են  2015 թվականին: Աստղի պայծառությունը 22 տոկոսով նվազում էր տարբեր ժամանակահատվածներով: Որոշ գիտնականներ ենթադրել են, որ դրա պատճառը կարող է լինել հսկայական աստղաինժեներական կառուցվածքը, որը կառուցվել է արտերկրյա քաղաքակրթության կողմից, օրինակ՝  Դայսոնի ոլորտը: