Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 16-ին օրինական է ճանաչել Ռուսաստանի Պետդումայի Աշոտ Եղիազարյանի կալանքը։

Պատգամավորին կասկածում են Դաշնային գույքի ռուսական հիմնադրամի ղեկավար նախկին տեղակալ Միխայիլ Անանեւից 550 մլն ռուբլի եւ «Ցենտուրիոն ալյանս» ՓԲԸ 1,5 մլրդ ռուբլի արժեքով ակցիաների 20 տոկոսը գործարար Վիտալի Սմագինից գողանալու մեջ։

2011 թվականի հունվարի 31-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը հեռակա կերպով պատգամավորին կալանավորելու որոշում էր կայացրել։

Եղիազարյանը Լոս Անջելեսում ապրում է 2010 թվականի ամռանից։ Նա հաստատում է, որ ստիպված է լքել Ռուսաստանը, քանի որ վախենում է իր կյանքի համար։