Վրաստանում Ազգային անվտանգության հայեցակարգի վրա աշխատող խումբը չի պատրաստվում համագործակցել երկրի ղեկավարության հետ, այս մասին «Ժողովրդական շարժում-Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է այդ կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Նրա խոսքով, «Միասնական Վրաստան» կուսակցությունը անվտանգության հայեցակարգն արդեն ներկայացրել է հասարակությանը, ինչպես նաեւ դիվանագետներին եւ փորձագետներին: Կառավարությունն այդ հայեցակարգին որեւէ կերպ չի արձագանքել:

«Ժողովրդական շարժումը» չի համագործակցի այն ղեկավարության հետ, ում համար կորցրած տարածաշրջանները միայն քարերի հավաքածու են»,-հայտարարել է Բուրջանաձեն:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին, բրիտանական Independent պարբերականին տված  հարցազրույցում Միխայիլ Սահակաշվիլին նշել է, որ այն տարածքը, որը զավթել է Ռուսաստանը, ընդամենը քարերի հավաքածու է եւ իրենից արժեք չի ներկայացնում: