Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասսկի փոխքաղաքապետ Վլադիսլավ Ժուրավլյովը մեղադրվում է ծայրահեղական ուղղվածության հանցագործություն կատարելու մեջ:
2010թ. հունիսի 16-ին կազակների հավաքի ժամանակ Նովոչերկասսկի փոխքաղաքապետը հայտարարել է, թե քաղաքի նորմալ աշխատանքին եւ կենսագործունեությանը խանգարում են քաղաքի եւ Ռոստովի մարզի տարածքւմ գտնվող ազգային միավորումները:
Նա հատկապես շեշտել է հայ համայնքը, եւ մեղադրել կազակներին, որ նրանք չեն պահպանում ռուսական հողը: Ըստ Ժուրավլյովի` Նովոչերկասսկում պետք է ապրեն միայն կազակներ:
Փաստի առիթով դատախազությունը քրեական գործ է հարուցել` ատելություն սերմանելու հոդվածով:





























