«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ փետրվարի 16-ին արտարժույթի առքուվաճառքի գործարք տեղի չի ունեցել։ Համենայնդեպս՝ բորսայի պաշտոնական կայքէջը գործարքների մասին ոչինչ չի հաղորդում։
Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերում դրամը կեսօրից հետո ավելի հակված է դեպի արժեւորում։ Բավական քչացել են այն փոխանակման կետերը, որոնք դոլարը գնում են 365 դրամով։ Մեծամասամբ դոլարի համար առաջարկվում է 364 դրամ։
Նշենք, որ դոլարի բորսայական փոխարժեքը երեկ՝ փետրվարի 25-ին կազմել է 366 դրամ։





























