ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերին հերթական համարներ տրամադրելու վերաբերյալ:

Համարները տրամադրումը տեղի ունեցավ վիճակահանությամբ:

Ըստ այդմ, համար առաջինը ՀՀԿ-ն է, վերջինը՝ ԲՀԿ-ն:

Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական ուժերի ստացած համարները, որոնք հաշվի կառնվեն արձանագրություններ կազմելիս ու կլինեն քվեաթերթիկների վրա հերթական համարները:

ՀՀԿ – 1

«Քաղաքացու որոշում» կուսակցություն - 2

ՀՅԴ – 3

«Իմ քայլը» դաշինք – 4

«Լուսավոր Հայաստան»  - 5

«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6

«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 7

«Մենք» դաշինք  - 8

ՕԵԿ  - 9

«Սասնա ծռեր»  - 10

ԲՀԿ – 11