Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ու Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին այսօր՝ փետրվարի 16-ին Երեւանում քննարկել են տրանսպորտի ոլորտում հետագա փոխշահավետ համագործակցությունը խորացնելու խնդիրը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` այդ թվում տրանսպորտի, ճանապարահաշինարարության ոլորտներին առնչվող:
Երկուստեք կարեւորվել է նաեւ ավտոմոբիլային ճանապարհների բարելավման խնդիրը, որի լուծման արդյունքում բարենպաստ պայմաններ կստեղծվեն երկկողմ տարանցիկ փոխադրումների ծավալների հետագա ընդլայնման, ինչպես նաեւ պահանջվող ժամանակի կրճատման համար:





























