Իրաքում անհանգիստ է. ավելի քան 2 հազար ցուցարարներ քարեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ: Քութ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ: Ցուցարարները պահանջում են ոմունալ ծառայությունների բարելավում: Բախումների հետեւանքով պանվել է 3 մարդ, հաղորդում է TRT Russian-ը:
Ակցիայի մասնակիցները հարձակվել են քաղաքի վարչակազմի շենքի վրա, պահանջելով բարելավել սոցիալական պայմանները եւ նոր աշխատատեղեր ստեղծել:
Շուրջ 2 հազար ցուցարարներ քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, նաեւ փորձել են այրել նահանգապետի տունը: Ընդհանուր առմամբ, հուզումների հետեւանքով կա ավելի քան 45 միրավոր:





























