Գազայի հատվածում շարունակվող շրջափակումն անօրինական է, եւ միջազգային բոլոր կազմակերպություններն ու համաշխարհային լիդերները կոչ են անում Իսրայելին` վերացնել էմբարգոն ու շրջափակումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` իրանական Press TV գործակալության հետ հարցազրույցում:
«Համաշխարհային լիդերները` ԱՄՆ նախագահ Օբամայից մինչեւ եվրոպական առաջնորդներ, ոչ միայն մահմեդական առաջնորդները, կոչ են անում Իսրայելին դա անել», -ասել է նա:
Նրա խոսքով` ակնհայտ է , որ այդ խնդիրը միայն արաբներինը կամ պաղեստինցիներինը չէ, դա ողջ մահմեդականների եւ այն մարդկանց խնդիրն է, որոնց իսկապես մտահոգում են մարդու իրավունքների խախտումները:





























