Նոյեմբերի 22-ին լուծարված Ազգային ժողովը  արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններին, որով առաջարկվում է նախագահի նստավայրը  Մաշտոց 47-ից վերադարձնել  Բաղրամյան 26: Կողմ էր քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ ոչ ոք: