Իրաքի կառավարությունը հրաժարվում է կատարել Միացյալ Նահանգների տնտեսական պատժամիջոցների երկրորդ ռաունդը Իրանի կարեւոր էներգետիկ, տրանսպորտային եւ բանկային սեկտորի նկատմամբ, փոխանցում է The Jerusalem Post–ը։

«Որոշումը միջազգային չի, դա ԱՄՆ–ի որոշումն է»,–ասել է Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին։

Նա շեշտել է, որ Բաղդադը հրաժարվում է հետեւել Թեհրանի դեմ ֆինանսական պատժամիջոցներին։

«Մենք ցանկանում ենք ապահովել Իրաքը ցանկացած միջամտությունից այն խնդիրներից, որոնք այլ երկրների գործն են, լինի հարեւան երկիր կամ ինչ–որ այլ երկիր աշխարհում»,–հայտարարել է Իրաքի վարչապետը։