Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.00-ին Խորենացու փողոցում՝ ԳՈՒՄ-ի շուկայի մոտ իրար են բախվել «Տոյոտա Պրադո» մակնիշի 91 NN 999 համարանիշի եւ «ՎԱԶ-21074» մակնիշի Տ 4176 տաքսի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21074» տաքսու վարորդ Վահան Օհանյանն ու ուղեւոր 25-ամյա Անուշ Ավագյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Տոյոտո Պրադո» մեքենան վարել է 42-ամյա Արտակ Գրիգորյանը:





























