«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում նոթբուքեր եւ նեթբուքեր զեղչով ձեռք բերելու հնարավորության մասին: Զեղչը տրամադրվում է Hi-Line ծառայության «Մեգա» սակագնային փաթեթին միանալու պայմանագիր կնքելու դեպքում` այն 18 կամ 24 ամիսների ընթացքում չխզելու պայմանով: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Այսպես, օրինակ, «Մեգա 1024» սակագնային փաթեթին միանալու եւ 18 ամիսների ընթացքում պայմանագիրը չխզելու դեպքում տրամադրվում է զեղչ` համակարգչի արժեքի 10 տոկոսի չափով: «Մեգա 3072» սակագնային փաթեթին միանալու պայմանագիր կնքելու եւ 24 ամիսների ընթացքում այն չխզելու դեպքում` 25 տոկոս:

«Մեգա» ՍՓ նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը եւ Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Իսկ գործող բաժանորդները ցանկացած պահի կարող են վերակնքել պայմանագրերը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա» սակագնային փաթեթ: Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի «Մեգա» սակագնային փաթեթ առանց որեւէ սահմանափակումների եւ առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից:

Բոլոր նոթբուքերի եւ նեթբուքերի երաշխիքային ժամկետը 12 ամիս է: Համակարգիչների գներին, զեղչեր տրամադրելու պայմաններին եւ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում: