Միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Facebook-ի վրա հսկողություն սահմանելու օգտին՝ հանրության հետ կապերի ոլորտում մասնագիտացած Definers Public Affairs ընկերության ծառայություններից օգտվելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը:

«Facebook-ը կարծում է, թե Գոհաբանության օրը կփչացնի՝ ընդունելով, որ կորպորացիայի ղեկավարությունը Definers-ին առաջադրել է Ջորջ Սորոսին սեւացնելու խնդիրը՝ այն պատճառով, որ նա հրապարակայնորեն քննադատել է նրանց վերահսկողությունից դուրս եկող բիզնեսը»,- նշել է «Բաց հասարակության» ներկայացուցիչը:

Ավելի վաղ հրաժարական ներկայացրած Facebook-ի PR-ծառայության մենեջեր Էլիոթ Շրեյջը հայտնել էր, որ սոցցանցի թիմը գործարկել է Definers Public Affairs-ի քոնսալթինգային արշավ՝ սոցցանցի քննադատներին, այդ թվում՝ Սորոսին վարկաբեկելու համար: