ՌԴ-ն եւ Հայաստանը ստորագրել են Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը՝ համաձայնագրի ստորագրման արարողության վայրից:
Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը եւ Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Միջազգային ավիացիոն կոմիտեի նմանօրինակի ստեղծման գաղափարը արդեն մի քանի տարի քննարկվում է:
Լրագրողների հետ զրույցում Եվգենի Դիտրիխը պարզաբանել է, որ նոր բյուրոն աստիճանաբար կստանա ՄԱԿ այն լիազորությունները, որոնք միջկառավարական համաձայնագրի շրջանակում փոխանցվել են քննության նոր բյուրոյին՝ երկրների միանալուն զուգահեռ: Հիմա նախատեսվում է, որ բյուրոն իր գործունեությունը կվարի ԵՏՄ երկրների միջեւ: Կենտրոնակայանը կտեղակայվի Մոսկվայում, առայժմ չի հաղորդվում, թե ով կղեկավարի բյուրոն:
ՌԴ տրանսպորտի նախարարի խոսքով՝ Ղազախստանը, հնարավոր է, մինչեւ տարեվերջ միանա նոր կառույցի աշխատանքին:
Հոկտեմբերի վերջին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը համաձայնագրի նախագծին հավանություն տալու հրամանագիր էր ստորագրել:
Հաղորդվում էր, որ կառույցի բյուջեն կազմելու են կողմերի անդամավճարները: Նոր բյուրոյի հիմնական գործառույթն է լինելու ավիապատահարների հանգամանքների քննությունը:





























