Տրամադրությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ ՀՀԿ-ն ասելու է՝ վարչական ռեսուրս չարաշահում է եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ընդդիմության համար տեղ կմնա՞, նա պատասխանեց. «Ընդդիմության տեղերը սահմանված են Սահմանադրությամբ, երկրորդ, այդ հարցը որոշում է ժողովուրդը: Հիմա ձեզ թվում է, որ ես նստած գծում եմ՝ սա նրան, սա էն մյուսին: ժողովուրդն է որոշում թե ով լինի իշխանություն, ով լինի ընդդիմություն եւ ով ընդհանրապես դուրս մղվի քաղաքական դաշտից: Բացի «Իմ քայլը» դաշինքից մնացած բոլորը կարող են հավակնել ընդդիմության «տիտղոսին»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն բացի իրենցից մյուս ուժերին համարում է գրպանային ընդդիմություն, Փաշինյանն արձագանքեց. «Խորհուրդ եմ տալիս իրենց «գրպան» բառը զգույշ օգտագործել»: