Այս ընտրություններն ինչ-որ առումով նաեւ վարչապետի ընտրություններ են եւ կարող են լինել նաեւ վարչապետի թեկնածուների մասին կարգախոսներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ սկզբում հայտարարվեց, որ «Իմ քայլը» դաշինքի կարգախոսը լինելու է «Նիկոլ վարչապետ»-ը, սակայն հետո այլ կարգախոս նշվեց, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Օրինակ, այն օրը երբ գնացել էի Մարտունի, մարդիկ օգտագործելով իրենց վարչական ռեսուրսը, նաեւ երեխաները վանկարկում էին այդ կարգախոսը»:
Նա չցանկացավ մեկնաբանել ՀՀԿ-ի կարգախոսը. «Ես մտածում էի, որ այդ հարցն ինձ չեք տա»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի կարգախոսն է. «Մտահոգ ես, քվեարկիր Հանրապետականին»:
Հարցին, թե իր գնահատմամբ, մտահոգ քաղաքացիները շա՞տ են, վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց. «Ամենամտահոգ քաղաքացին կանգնած է ձեր դիմաց»:




























