Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում առանց համապատասխան փաստաթղթերի Հայաստանից 145 կգ ձուկ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է vmo24.ru-ն՝ հղում կատարելով Մոսկվայի, Մոսկվայի եւ Տուլայի մարզերի «Ռոսսելխոզնադզորի» վարչության մամուլի ծառայությանը:
Նոյեմբերի 19-ին «Վնուկովո» օդանավակայանում ժամանակավոր Հայաստանից բեռը կանգնեցրել են. 145 կգ թարմ սառեցված ձկների խմբաքանակն անհրաժեշտ փաստաթղթեր չուներ: Ապրանքը պահել են մինչեւ ձեռնարկություն-արտադրողի լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը: Նման ապրանքի համար նաեւ անվտանգության վերաբերյալ լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտ արձանագրություն է պահանջվում:





























