Գազայի հատվածում ուրբաթ օրը ավելի քան 100 պաղեստինցիներ տուժել են իսրայելցի զինվորականների հետ բախման հետեւանքով՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով պաղեստինյան Կարմիր մահիկի մամուլի ծառայության ներկայացուցիչ Էրաբ Ալ Ֆուկախին։
Նրա խոսքերով՝ 14 մարդ վիրավորվել է ռազմական փամփուշտներից, յոթը՝ ռետինե փամփուշտներից, եւս 11 մարդ՝ գազային ռումբերից, մնացածը՝ գազից։




























