Վերջին ժամանակներս գիտությունը խոշոր քայլերով բոլոր ուղղություններով առաջ է շարժվում։ Եւ այն, ինչ մի քանի տասնամյակ առաջ անհնար էր թվում, այժմ իրականության է վերածվում։ Ավելին, առանձին հետազոտողներ նույնիսկ փորձ էին արել ոտնձգություն կատարել ֆանտաստիկայի սիրահարների համար ամենանվիրական զգացմունքների՝ ժամանակի մեջ ճանապարհորդելու դեմ՝ տեղեկացնում է Planet Today-ը։

Միջուկային ֆիզիկոս Միգել Ալկուբյերան ենթադրել է, որ ժամանակի մեջ թռիչքները ամբողջովին իրական կարող են լինել։ Դրա համար պետք է ընդամենը սովորել լույսի արագությունը գերազանցող արագություն զարգացնել, ինչը շատ իրական է։ Նման արագություն զարգացնելու համար անհրաժեշտ է փուչիկի նման մի բան, որը ժամանակի մեքենայի առջեւ կսեղմի տարածությունը, իսկ դրա հետեւում կընդլայնի այն։

Նման դեպքում նավն իր «արագացուցիչի» համեմատ անշարժ կմնա, իսկ տարածությունը, հակառակը, կսկսի փոփոխվել։ Խոսքերով նկարագրելիս այս պարզ գործում միակ խնդիրը էներգիան է, որի աներեւակայելի շատ քանակ է հարկավոր։ Ավելին, տեսաբանը վստահ չէ, որ ողջ տիեզերքում անհրաժեշտ էներգիան գտնվի, թեեւ հակառակն էլ ապացուցել չի ցանկանում։