Կոալիցիոն համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ անհնար է։ Այս մասին ասյօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը։
Նրա խոսքով՝ դա կապված է կուսակցության գաղափարական առանձնահատկության հետ. «Մեր քաղաքական կուսակցությունը առաջնահերթ է համարում մշակույթի վերադարձը քաղաքականություն՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները։ Այն պայմաններում, երբ մյուս քաղաքական ուժերը իրենց առաջ այլ առաջնահերթություններ են դնում, հազիվ թե հնարավոր լինի կոալիցիայի ձեւավորման մասին»,–պարզաբանել է նա։
Անդրադառնալով GALLUP International Аssociation–ի հարցման արդյունքներին, համաձայն որի Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը կարող է ստանալ ձայների միայն 0.3 տոկոսը, Շիրինյանը հավաստիացրեց, որ այդ տվյալները չեն համապատասխանում իրերի ներկա դրությանը՝ հաշվի առնելով, որ կուսակցությունը ցույց է տալիս վարկանիշի եւ մոբիլիզացիայի աճի նման դինամիկա, որով չի կարող գլուխ գովել ոչ մի այլ քաղաքական ուժ Հայաստանում։
Կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Մանուկյանը իր հերթին հայտնեց, որ իր նախընտրական քարոզչությունը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, որտեղից կմեկնեն Էջմիածին եւ օրհնություն կստանան Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։
Հանդիպման ավարտին կուսակցությունը ներկայացրեց իրենց լոգոտիպը՝ սպիտակ աղավնին որպես մաքրության ու ազատության խորհրդանիշ։



























