Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ ընդունված օրենքներն աշխատում են հենց իրենց դեմ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք գործող իշխանությունները վարչական ռեսուրս չեն կիրառում։

Շիրինյանի խոսքով՝ այս օրենքները այլ նպատակների համար են ընդունվել. «Այն ամենը, ինչ տեղի է ունենում երկրի քաղաքական կյանքում, ստեղծվել է ՀՀԿ–ի կողմից, բոլոր օրենքները եւ բարեփոխումները ժամանակին անցկացվել է իրենց իշխանությունը ամրապնդելու նպատակով, սակայն այժմ դրանք աշխատում են իրենց դեմ»,–նշեց նա։