ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Բերը շաբաթ օրը հայտարարել է, որ 2016թ․ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավին պաշտոնական Մոսկվայի ենթադրյալ միջամտության հետաքննությունը կես տարով հետաձգվում է՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

Սենատորն ընդգծել է, որ երկարատեւ պրոցեդուրայից հետո առնվազն վեց ամիս կպահանջվի տվյալների հավաքագրման համար, որպեսզի «արդյունավետ զեկույց կազմվի։ Բերը նաեւ բացառել է բաց լսումների անցկացման հնարավորությունը։