Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունն են անդրադարձել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Իրանի նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին, այսօր՝ փետրվարի 17-ին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Իրանի նախագահի հատուկ բանագնացը զրուցել են նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: