Ջրի առկայությունն այլ մոլորակում կյանքի գոյության հիմնական գործոնն է. ավելի վաղ Մարսի վրա ստորգետնյա լիճ էր հայտնաբերվել: Այժմ Հավայան կղզիների Կեկ կոչվող աստղադիտարանի մասնագետներին հաջողվել է ֆիքսել ջուր HR 8799c մոլորակի մթնոլորտում, որը Յուպիտերի չափերի հասնող գազային հսկա է, հաղորդում է DailyMail-ը: Այս մոլորակի վրա կյանքի առկայության ևս մեկ նշան է մեթանը. գազ, որն ունի 90%-ով կենսաբանական ծագում:
Մասնագետները նշում են, որ HR 8799c-ի մթնոլորտը քիչ քանակությամբ մեթան է պարունակում: Աստղագետ Ջի Վանգը մեկնաբանում է. «Մենք վստահ ենք, որ HR 8799c-ի մթնոլորտի միայն վերին շերտերում է մեթանը քիչ: Ամենայն հավանականությամբ, մոլորակի մակերևույթում այն ավելի շատ է»: Կյանքի նշաններ ցույց տվող մոլորակը հնարավոր կլինի մանրակրկիտ հետազոտել 2020 թվականին, երբ կկիրառվի նոր, 30 մետր երկարությամբ աստղադիտակը:




























