Իրանի արեւմուտքում Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը 550-ից անցել է, հայտնում է Press TV-ն:
Ցնցումները զգացվել են Քերմանշահ եւ Իլամ նահանգներում, ինչպես նաեւ Բաղդադում եւ Ադրբեջանում:
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ իրանա-իրաքյան սահմանին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ: Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 16.37-ին, երկրաշարժի օջախը գտնվում էր 46 կմ խորությամբ, էպիկենտրոնը՝ 150 կմ հյուսիս-արեւելք:











