Ուկրաինայի Զինված ուժերն ամբողջական մարտական պատրաստականության է բերվել՝ ի պատասխան Ազովի ծովում Ռուսաստանի ագրեսիայի, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Facebook-ում հրապարակված Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հաղորդագրությունը:
«Ռազմական դրության իրավական ռեժիմ մտցնելու վերաբերյալ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշման հիման վրա Գլխավոր շտաբի պետ, Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը կարգադրել է Ուկրաինայի Զինված ուժերի միավորումները եւ զորամասերը բերել «ամբողջական» մարտական պատրաստականության»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՈՒՆԻԱՆ-ը հաղորդել էր, որ նոյեմբերի 25-ի առավոտյան Ռուսաստանն արգելափակել էր ուկրաինական «Յանի Կապու» նավի եւ «Բերդյանսկ» ու «Նիկոպոլ» մոտորանավերի մուտքը Կերչի նեղուց, որոնք Օդեսայի նավահանգստից Ազովի ծովի Մաիուպոլի նավահանգիստ պլանային անցում էին կատարում:
ՌԾՈՒ հրամանատարությունից հայտնել են, որ անցումն իրականացնելու մտադրության մասին միջազգային նորմերի համաձայն նախօրոք տեղեկացվել է՝ նավագնացության անվտանգությունն ապահովելու համար:





























