Դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ձեր ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում կիրականացնի ընտրական ողջ գործընթացի անաչառ ու ապաքաղաքական շուրջօրյա դիտարկում։
ՄԻՊ-ը այս առնչությամբ նաեւ իրազեկող տեսանյութ է հրապարակել՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ։











