Նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ շարունակեցին քարոզարշավը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Կուսակցության ղեկավարը, մասնավորապես ծաղիկներ դրեց Մեծ Հայրենական պատերազմում զոհված Կարմիր բանակի զինվորների հուշարձանին, որից հետո ելույթ ունեցավ քաղաքի բնակիչների առջեւ:

Մարուքյանը Մեղրիի բնակիչների հետ քննարկեց նրանց հուզող խնդիրները եւ նշեց, որ երկրում քաղաքական իրավիճակը փոխվել է, քաղաքացիները կարող են հանգիստ եւ վստահ գնալ ընտրական տեղամասեր այս կամ այն քաղաքական ուժերին քվեարկելու համար, որոնց իրենք համակրում են՝  ընդգծելով, որ ոչ ոք չի կարող ժողովրդին պարտադրել ուրիշի ընտրությունը: