Հոլանդացիները Միխայիլ Սահալաշվիլիին չեն վստահում, իսկ  գերմանացիները նրան խելագար ու վտանգավոր են համարում, գրում է գերմանական Die Welt պարբերականը:

«ՆԱՏՕ-ն երջանիկ ընտանիք է խաղում» վերնագրով նյութում անդրադարձ է կատարվել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմին, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ում ընթացող գործողություններին: Ըստ պարբերականի, քաղաքագետները նշում են, որ վրացական ճգնաժամը միակն է այն բազմաթիվ թեմաների մեջ, որոնց անդրադարձել է  ՆԱՏՕ-ի խորհրդաժողովը` 2006-2010 թվականներին:

Փորձագետների բնորոշմամբ, Գերմանիան ՆԱՏՕ-ի անդամներին զգուշացնում էր, որ դաշինքում Վրաստանի մասնակցությունը վտանգավոր է:

«Հոլանդացիները Վրաստանը անվանում են «թառամած ժողովրդավարական» երկիր, իսկ Միխայիլ Սահակաշվիլիին նկարագրում են որպես զգայուն ղեկավար, ում անհնար է վստահել: Գերմանացիներն էլ իրենց հերթին Սահակաշվիլիին անվանում են գիժ եւ վտանգավոր»,- գրում է թերթը: