Դուք թալանել եք երկիրը, դուք արժեքներից չխոսեք, որովհետեւ արժեզրկել եք բոլոր արժեքները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, Արթիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ դրմելով ՀՀԿ-ականներին:
«Դուք ծախել եք ՀՀ քաղաքացու արժանապատվությունը եւ ձեզ համար «Բրաբուսներ» եք առել: Հիմա Հիմա պետք է ծախեք ձեր «Բրաբուսները» որ վերադարձնեք ժողովրդից գողացվածը:
Հիմա էլ մարդիկ են դուրս եկել, ասում են՝ վարչապետ էդպես չեն աշխատում, ուրիշ ձեւ են աշխատում: Ասում են՝ վարչապետը չպիտի սենց անի, վարչապետի ռոժը չպիտի սենց լինի: Դա ինձ ծանոթ բան է: Երբ ես ուսանող էի, ինձ ասում էին՝ ուսանողը սենց չի լինում: Երբ լրագրող դարձա, ինձ ասում ՝ին լրագրողը սենց չպիտի լինի: հետո երբ պատգամավոր դարձա, ասում էին՝ պատգամավորը տենց չպիտի լինի, հետո երբ բանտ նստեցի ասում էին՝ տենց բան չեն նստում, սենց են նստում: Հետո ասում էին՝ հեղափոպությունը տենց չեն անում, սենց են անում: Բա Սորոսի դաբրոն ունե՞ք, բա իշխանությունների հետ խոսացե՞լ եք, պայմանավորվե՞լ եք: Ասում էին՝ եթե ասում եք՝ բաց ձեռքերով ենք հեղափոխություն անում, ուրեմն դուք ծախված եք»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց ոչ մեկի «դաբրոն» պետք չի եղել հեղափոխություն անելու համար, բացի ժողովրդից»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա անդրադարձավ կառավարությունից հասարակության հիասթափության թեմային՝ նշելով, որ իրենք անսխալական չեն, բայց իրենք ոչ մի բանում չեն խաբել ժողովրդին ու չեն «ֆռցրել»:
«Օրենքի առջեւ բոլորը հավասար են եւ ով ձեզ կասի, որ ինքն ունի առավելություն, սուտ է ասում, չհավատաք: Կարող են մտնել սեղանի տակ ու ասել՝ օրենքը մեզ չի կարող գտնել, բայց մենք կմտնենք սեղանի տակ էլ, կռավատի տակ էլ»:
Փաշինյանը հայտարարեց, որ հիմա փորձ է արվում հասարակությանը ներկայացնել, թե ոչ մի բան չի փոխվել, բոլորը սրիկա են ու ստահակ. «Ովքեր ասում են՝ բոլորը ստահակ են, ամենամեծ ստահակն իրենք են: Հիմա էլ նոր բան են գտել, ասում են՝ ինքը լավն է, թիմը լավը չի: Կամ ասում են՝ թիմը փոխի: Սա այն թիմն է, որ կարողացել է իրականացնել ժողովրդական հեղափոխության կազմակերպումը: Այդ մարդիկ կանգնեցին իմ կողքը այն ժամանակ, երբ շատերը չէին ուզում անգամ ինձ բարեւել՝ մտածելով, որ դա վատ ազդեցություն կունենա: Սա էն թիմն է, որ ապրիլի 22-ին տասնյակներով բանտերում հայտնվեցին: Դուք գայիք, դուք բանտերում հայտնվեիք: Հիմա որոշել եք ուրիշների տակը քանդեք, որ դուք գաք: Ես չեմ ասում՝ մենք իդեալական ենք, բայց ջախջախիչ հարված ենք հասցնելու մեր մասին տարածվող ստահոդ տեղեկություններին»,-ընդգծեց նա:



























