Նոյեմբերի 26-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն իրենց ղեկավար Էդմոնդ Մարուքյանի գլխավորությամբ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քարոզարշավ անցկացրեցին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Մարուքյանը հանդիպեց ընտրողների հետ եւ կոչ արեց քվեարկել իր կուսակցության եւ իր թիմի անդամների օգտին: Կուսակցության առաջնորդը օրվա ընթացքում ինտենսիվ հանդիպումներից հետո հակիրճ խոսեց:

Նշենք, որ Սյունիքի մարզում «Լուսավոր Հայաստանից» ռեյտինգային  ընտրակարգով առաջադրվել է 10 թեկնածու: