Հայաստանում տեղի է ունեցել վարչակազմի փոփոխություն, բայց ոչ հեղափոխություն: Այս մասին ընտրողների հետ առաջին հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ընտրացուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:
«Հեղափոխությունն առջեւում է: Իսկական հեղափոխությունները սկսվում են իշխանությանը գալուց: Կեղծված հեղափոխությունները վերջանում են իշխանությանը գալուց հետո», - հիշեցրեց Ռուստամյանը:
Նա նշեց, որ Հայաստանը անցումային շրջան է ապրում:
«Սա հանրապետության համար շատ կարեւոր պատմական պահ է: Բայց այս շրջանում շատ լուրջ մարտահրավերներ ու սպառնալիքներ առաջացան, եւ ՀՅԴ-ն ընտրության է գնում`դրանց մասին խոսելու եւ լուծումներ առաջարկելու եւ սպառնալիքները չեզոքացնելու համար: Հիմնական սպառնալիքն այն է, որ նորը հանկարծ չդառնա լավ մոռացված հին կամ լավ փաթեթավորված հին: Այս վտանգն իրական է:
Մենք նախկինում էլ տեսել ենք, որ իշխանության համար իր դիրքերը ամրապնդելու գայթակղությունը մեծ է եւ դա նույն ձեռագրով է արվել: Արդյունքում հին քաղաքական, տնտեսական մենաշնորհները նորերով են փոխարինվել: Ցավոք, այսօր դրա համար նախադրյալներն ակնհայտ են», - ասաց Ռուստամյանը:
Նա նշեց, որ չնայած վստահեցումներին, որ ժողովրդին տված խոստումները 100 տոկոսով կատարվել են, չի կատարվել ամենագլխավորը՝ այն, ինչի մասին ասվում էր մինչ իշխանափոխությունը՝ չի վերացվել սուպերվարչապետության ինստիտուտը:
«Եվ ինչպես էլ սուպերվարչապետությունը սուպերնախագահությամբ փոխարինվի, գործնականում մնացել են նույն դեմքերը, բայց պարզվում է, որ օլիգարխները այեւս չկան, նրանք գործարարներ են: Այսինքն նրանք «մերոնքական» են դարձել: Դրա համար դրանք լոյալություն են դրսեւորում եւ պատրաստ են ծառայել նոր իշխաություններին: Ցուցակը կարելի է շարունակել: 90-ականներից մենք տեսել ենք, ինչպես է սեփական դիրքերի ամրապնդումը հանգեցրեց նրան, որ կորսվեց համաազգային զարթոնքի ներուժը: Սպառնալիքի տակ էր նաեւ ղարաբաղյան պատերազմում հաղթանակի կորուստը:
Նույն սխալները չի կարելի կրկնել, ժողովուրդին չի կարելի տանել նույն փորձությունների միջով», - ասաց Ռուստամյանը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ հեղափոխությունը ծառայի բոլորին, ոչ թե իշխանությանը: «Մենք ժամանակին տեսել ենք, թե ինչպես է իշխանությունը, որն ստացել է ժողովրդի վստահության ավելի քան 80 տոկոսը, սեփական նպատակների համար օգտագործում իր իշխանությունը»,- զգուշացրեց Ռուստամյանը:



























