Դեկտեմբերի 9-ին ձեզանից քչերն են ընտրելու ըստ ծրագրերի կամ գաղափարների:  Նշվում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզչական առաջին տեսահոլովակում, որտեղ առկա է նաեւ մանդարինը, որն, ըստ, ՔՈ անդամների, https://news.am/arm/news/482940.html  թարմության խորհրդանիշն է,  իսկ իրենց նպատակն է թարմություն ներմուծել քաղաքական դաշտ:

«Ոեյտինգային կոչված այս ընտրակարգով  ընտրությունները վերածվել են ցուցակներում ընդգրկված հեղինակությունների միջեւ անձնական մրցակցության: Մարդը դուրս է մեղվել քաղաքական գործընթացներից, քաղաքացին քաղաքականության որոշողը չէ: Դու հավանաբար կընտրես ձեզ գյուղի Բաբիկին կամ Հովիկին, բայց նրանցից կազմված խորհրդարանը եւս կտրված է լինելու ժողովրդից, եւ ապաքաղաքական է լինելու: Մենք չենք խնդրում հենց այնպես քվեարկել մեր  կուսակցության օգտին, մենք խնդրում ենք պարզապես մտածել: Հայաստանի քաղաքացին չպետք է ստիպված լինի ձայն տալ  այս կամ այն հեղինակությանը: Հայաստանի քաղաքացին չպետք է լինի քաղաքականության սպառողը։ Հայաստանի քաղաքացին պետք է քաղաքականության որոշողն ու թելադրողը լինի։ Հավատա քո մտքի զորությանն ու քո ուժերին.միասին քաղաքականացնենք քաղաքականությունը»,- մասնավորապես նշվում է քարոզչական տեսահոլովակում: