Հայաստանի ողջ հարստությունը 10 ընտանիքների ձեռքում է։ Այս մասին նոյեմբերի 26-ին Իջեւանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Մենք» դաշինքի ղեկավարներից Խաչատուր Քոքոբելյանը։

Նրա խոսքերով՝ այս իրավիճակը ստեղծվել է դեռեւս նախորդ իշխանությունների օրոք, սակայն պաշարների անարդարացի բաշխման խնդիրը մինչ օրս լուծված չէ։

«Անթույլատրելի է 21-րդ դարում անանցանելի ճանապարհներ ունենալը՝ այն դեպքում, երբ ակնկալում ենք միջազգային լուրջ ներդրումներ»,- նշել է նա։

Քոքոբելյանն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանն արել է այն, ինչը երկար տարիներ չէր հաջողվում, սակայն դեռեւս անելու շատ բան կա։

Հիշեցնենք, որ «Մենք» դաշինքը իր նախընտրական քարոզարշավն էր իրականացնում Տավուշի մարզում։